«Ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է․..». նախարար Թորոսյան

Տնտեսության զարգացման մասին խոսելիս Արսեն Թորոսյանը խնդրում է ուշադրություն դարձնել նաև առողջապահության ոլորտին։ Առողջապահության նախարարը կառավարության նիստում ասաց, որ այս պահին ամենաճգնաժամային վիճակում հենց այդ ոլորտն է։

Թորոսյանի խոսքերով՝ խնդիրներ կան և՛ ընթացիկ, և՛ ռազմավարական պլաններում։ Պատճառն էլ, ըստ նախարարի, այն է, որ առողջապահական հաստատությունները զգալիորեն զրկվում են ֆինանսավորումից, քանի որ հետաձգում են ընթացիկ վիրահատությունները և այլ գործողությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ կառավարության ընդունած տնտեսական զարգացման ծրագրերից կարող են օգտվել նաև հենց առողջապահական հիմնարկները։ Փաշինյանը, սակայն, ընդունեց, որ ճգնաժամի հաղթահարումից հետո, հավանաբար, ամբողջ աշխարհում առողջապահական հայեցակարգերի վերանայումներ կլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ