![]()
Հարցին, թե արդյո՞ք միս ուտելուց զգուշանբալու կարիք կա, հատկապես որսի միս, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց.
«Ընդհանրապես որսի միս ուտելուն կողմնակից չեմ, վայրի կենդանիներին երևի պետք է թողնել բնության մեջ ապրեն, իսկ վարակվելու տեսանկյունից Հայաստանում ապրող կենդանիների մոտ նկարագրված չեն, դա չի նշանակում, որ հնարավոր է չլինեն, իսկ աղբյուրը գիտական հանրույթը կապում է չղջիկի հետ, որը փոխանցել է այլ կենդանուն, առնվազն չղջիկներից պետք է զերծ մնալ»:
Հարցին, թե Գյումրիում քանի՞ դեպք կա, պատասխանել է.
«Այսօր կամ ամենաուշը վաղը կլինի քարտեզ, որտեղ նշված կլինեն բնակավայրերը, որտեղ արձանագրվել են դեպքեր, Գյումրիում շատ չեն, մեկ կամ երկու ձեռքի վրա կարելի է հաշվել, մեկուսացված են, բացի դրանից, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակվում է բուժումը, որտեղ բուժվում են այլ բնակավայրերից բերված քաղաքացիները»:
![]()