![]()
«Բյուջեի մասով, որքան էլ տարօրինակ հնչի, լավ լուր նույնպես ունենք»,- կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ խոսքը հարկային մուտքերին է վերաբերում։
Փաշինյանը բացատրեց, որ հարկային եկամուտները գերակատարվելու են, մոտավորապես 5 մլրդ դրամ ավելին է մուտքագրվելու։ Նա, սակայն, հիշեցրեց հարկային կարգապահության մասին։ Նրա խոսքերով՝ խնդիրն այն է, որ հիմա քննարկվում են սոցիալական խնդիրները լուծելու հարցեր, բայց դրանք լուծելի կլինեն, եթե հարկերը հավաքվեն պատշաճ։
Վարչապետը բացատրեց, որ չի կարող լինել այնպես, որ մարդիկ չաշխատեն, բայց նրանցից հարկ պահանջվի։
Մյուս կողմից, ըստ վարչապետի, կան տեղեկություններ, որ որոշ տնտեսվարողներ օգտվում են իրավիճակից և ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում։ Նա հարկային մարմնի ղեկավարին հրահանգեց խստացնել վերահսկողությունը։ Վարչապետն ասաց, որ ճգնաժամից հետո էլ հայտնաբերելու են հարկերից խուսափողներին և պատժեն նրանց։
![]()