«Ունենք ևս մեկ վարակված բժիշկ». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված բուժքրոջ վիճակը լավ է, սակայն ունեն ևս մեկ վարակված բժիշկ և շտապօգնության վարորդ.

«Եվ դա անխուսափելի է, ինչքան էլ մենք փորձում ենք պաշտպանել իրենց բոլոր պաշտպանիչ միջոցներով՝ ակնոցներով, դիմակներով, արտահագուստով, միևնույն է՝ իրենք շատ-շատ են շփվում բուն վարակված անձանց հետ՝ տեղափոխում նրանց, և մեր խնդիրն է նրանց առնվազն գոնե շուտ հայտնաբերել և մեկուսացնել»:

Թորոսյանը հայտնեց, որ նշված երեք դեպքերում էլ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ