«Այն երեխաներին, ում ծնողները կորցրել են աշխատանքն այս օրերին, 100 հազար դրամ ենք տալու». վարչապետ Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ վաղը կառավարության նիստում 5 փաթեթ է ընդունվելու.

«Քաջալերելու ենք, որպեսզի բիզնեսը մարդկանց աշխատավարձերը տա, խրախուսելու ենք այն բիզնեսներին, որոնք աշխատատեղերը չեն կրճատում, եւ աշխատավարձերը վճարում են։

Սոցիալական աջակցության փաթեթ ենք ընդունելու այն երեխաների համար, որոնց ծնողները վերջին արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչեւ այսօր, կորցրել են իրենց աշխատանքը, այդ երեխաներին 100 հազար դրամ աջակցության փաթեթ ենք տալու։

Այն ընկերությունները, իհարկե ոչ բոլոր սեգմենտներում, որոնք արտակարգ դրությունից հետո իրենց աշխատատեղերի քանակը չեն կրճատել, աշխատողների մի մասի աշխատավարձը մենք ենք վճարելու, կառավարությունն է վճարելու, այսինքն գրանտ ենք տալու մենք այդ ընկերություններին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ