«1 շաբաթվա աշխատանքի սահմանափակումը չի կարող էական ազդել տաքսու վարողների վրա․..». վարչապետ Փաշինյան

Ազգային ժողովում կառավարությանը տրվող հարցերի ժամանակ պատգամավորներից մեկը վարչապետին խնդրեց տաքսու վարորդներին բացատրել, թե ինչ միջոցներով հիմա նրանք պետք է գոյատևեն։

Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ տաքսու վարողները արդեն մոտ 1 տարի ազատված են եղել հարկերից և տուրքերից։

Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, կառավարությունը մարդկանց տվել է գումար վաստակելու մեծ հնարավորություններ։ Ու ևս մեկ նման ծրագիր, որ աջակցելու է փոքր և միջին ձեռնարկատիրությանը, ինչպես նշեց վարչապետը, ընդունվելու է վաղը։

«Ես չեմ կարծում, որ 1 շաբաթվա աշխատանքի սահմանափակումը պետք է էական ազդեցություններ ունենա։ Եթե ունի էական ազդեցություն… թող այդ ծրագրերից օգտվեն։ Իսկ ովքեր չեն կարողանա օգտվել, էդ էլ իրենց պրոբլեմն է, որովհետև իրենք պետք է լիցենզիա ունենային»,- ասաց Փաշինյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ