«Կխնդրեի՝ դիմենք կաթողիկոսին, որ շրջի ամբողջ Հայաստանով». Սասուն Միքայելյանի առաջարկը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն այսօր հերթագրվել էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Ելույթ ունենալով՝ նա նշեց.

«Հարցս տարօրինակ չթվա, մի միտք եմ ուզում ասել՝ Արցախյան ազատամարտում մարտական գործողությունները սկսվելուց առաջ հոգևորականները շատ հաճախ եկել են դիրքեր: Չզարմանաք՝ ինչ հարց եմ տալիս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում պահվում է Աստվածամոր սուրբ Գեղարդը, բոլորիս հայտնի է՝ այն եղել է նիզակի ծայրը, որը խոցել է Քրիստոսին:

Գիտենք, որ Վրաստանում ժանտախտ է ընկել, Գեորգի վրաց թագավորը դիմել է հայոց կաթողիկոսին, որ շրջեն ամբողջ Վրաստանում: Դա արել են, օգուտ է տվել: Սա նաև հավատ է ամբողջ հայ ժողովրդի համար: Հետագայում այս արհավիրքի հետ կապված շատ փորձություններ պիտի անցնենք, այս պրոցեսում մեզ հավատի սնունդ էլ է պետք, որ մեր ժողովրդին համախմբի, և ժողովուրդը դիմակայի այս արհավիրքին:

Ես կխնդրեի, որ դիմեինք կաթողիկոսին, որ նա շրջի ամբողջ Հայաստանով, և մենք աշխպարհին կապացուցենք, որ մենք առաջին հայ քրիստոնյան ենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ