Վարչապետի հրապարակած բժշկական դիմակը հայկական արտադրության է

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բժշկական դիմակի լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ այն արտադրված է Հայաստանում։

Մեկնաբանություններում մի հնդիկ օգտատեր նշել էր, որ «SALUS» ապրանքանիշն  արտադրվում է ոչ թե Հայաստանում, այլ Հնդկաստանում։

Վերջինս, խոսքերի հավաստիությունն ապացուցելու համար, տեղադրել էր բժշկական առարկաներ արտադրող հնդական ընկերության կայքի հղում։

Արդյունքում հարց էր առաջանում, թե, ի վերջո, բժշկական դիմակը հայկակա՞ն, թե՞ հնդկական արտադրության է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ վարչապետի ներկայացրած դիմակը հայկական արտադրության է։ «Սալյուս» ՍՊ ընկերությունը զբաղվում է բժշկական դիմակների արտադրությամբ արդեն 5 տարի՝ 2015 թվականից։

Կենտրոնի հետ զրույցում՝ ՍՊ-ի սեփականատերը ներկայացրեց նաև ընկերության սեփականության վկայականը՝ համաձայնություն տալով հրապարակել այն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ