Պարում են շտապօգնության 4-րդ ենթակայանի աշխատակիցները․ սա տեսնել է պետք

Ֆեյսբուքյան օգտատար Սերժ Ազատյանը սոցցանցի իր էջում գրում է.

Շտապ օգնության 4րդ ենթակայանի մեր աշխատակիցները պարում էին և ունեին բարձր տրամադրություն, անգամ իրար ծափ էին տալիս։
Իհարկե ուրախանալու առիթ են ունեցել, քանզի նրանց տրամադրության լավ կամ վատ լինելը կախված է մարդկանց առողջական վիճակից։

Սիրելի բժիշկներ, կոլեգաներ, ձեր գործը անգնահատելի է, դուք օր ու գիշեր ծանրաբեռնված աշխատում եք հանուն մարդկային կյանքերի փրկության։
Բժիշկներ ջան արժանի եք հոտնկայս ծափահարությունների, նման պարելու և ուրախանալու առիթներ շատ ունենաք, քանի որ դուք եք մարդկանց բժշկողը։

Հ. Գ. Եկեք մնանք տանը, օգնենք, որ բժիշկները իրենց գործը պատվով հաղթահարեն և միանան իրենց սիրելիներին։

Ջոբսն ասում է , որ աշխարհի ամենաթանկ մահճակալը.<<հիվանդ մարդու մահճակալն է>>… ուրեմն եկեք միահամուռ ուժերով օգնենք բժիշկներին, մարդկանց ու մնանք տանը, քանզի բոլորն էլ ուզում են ապրել և լինել առողջ՝ անկախ տարիքից։

#covid19
#մնատանը
#stayathome

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ