Խրոխտ մակաբույծի սխրանքը․ Մարդ կա՝ գիտի, որ ինքը չգիտի, մարդ կա՝ էդ էլ չգիտի, բայց մտածում ա , որ ամեն ինչ գիտի

Խրոխտ մակաբույծի սխրանքը:
Եվ այսպես, երեկ համապատասխան քաղաքական գործչի հարցազրույցի առնչությամբ ինքըստինքյան գրառում էի կատարել, որը բավականին արագ տարածվեց, և ահա մի քանի ժամ անց վերոհիշյալ քաղաքական գործչի հավատարիմ հելմինթները` ասկարիդները, կամ ավելի շուտ՝ սրատուտները, ինքըստինքյան դուրս եկան տիրոջ համապատասխան տեղից և հարձակվեցին ինձ վրա:

Սրանցից մեկը` մի խրոխտ ու ագրեսիվ սրատուտ, մակաբույծին բնորոշ ճղճիմ ինքնապաշտպանական բնազդներից դրդված, որոշեց ամրապնդել իր տեղը տիրոջ օրգանիզմում` ինձ , իբր, տեղը դնելով: Ուրեմն այս անգիտակից ստրկամիտը նախ մի ամբողջ ստատուս է <<նվիրում>> ինձ և խրախճանքի հրավիրում իր սրատուտ ընկերներին, որոնք, ամենայն հավանականությամբ, սնվում և բնակվում են միևնույն օրգանիզմում: Մե խինդ, մե ուրախություն` սրատուտների մտքի առավելագույն <<թռիչքի>> սահմաններում: Այնուհետև մեր քաջ հելմինթը այսքանով չբավարարվեց և ինձ` իր խոսքերով՝ երիտասարդիս, մարտահրավեր նետեց` քրեական բարքերի <<կլասիկ ճշտի>> կանոններով` նույնիսկ թողնելով իր հեռախոսահամարը : Շռայլությանդ և ուշադրությանդ ի պատասխան` մի ամբողջ գրառումս քեզ նվեր, ով քա՚ջ սրատուտ:

Իսկ այժմ ավելի լուրջ:
Հին ավանդույթների կրողները ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել հին մեթոդների ծարավը, օբյեկտիվ քննադատությունն անգամ չեն կարողանում հանդուրժել ձեռքները քոր է գալիս, տեղները չեն գտնում, մտածում են՝ բա առաջվա նման չլինե՞ր, սրա հարցերը լուծեինք: Գիտեմ, դուք, հզոր հելմինթներ եք` ձեր տիրոջ վրա շատ վստահ, նորմալ ա, սնվում եք՝ շնորհակալ եք, անշնորհակալ տեսակ չեք, շնորհավորում եմ! Բայց ինձ ձեզ հետ չշփոթեք:

Մեր տեսակները շատ տարբեր են, հավերժ անհամատեղելի: Բնականաբար, իմ տեսակը ձեզ ծանոթ չի, որովհետև մակաբույծը աշխարհին նայում է բոլորին հայտնի համապատասխան անցքից, առաջնորդվում է բացառապես սնվելու ու ապահով տեր կամ տեղ գտնելու բնազդով: Ասեմ` իմացեք, քանի որ շատ բարդ մտքեր, վստահ եմ, չեք ընկալի, բացատրեմ առավելագույնս հանրամատչելի` ձեզ համար հայրենիքը ձեր տերն ու տեղն է, իսկ ինձ համար Հայաստանը:

Իրականում դժբախտությունն այն է, որ Հայաստանում քաղաքական դաշտը դեռ լիաթոք չի շնչում, վիրահատական միջամտությունից հետո դեռ վերականգնողական փուլ պիտի անցնի, մի քանի անգամ էլ պիտի լավ հազա, որ ձերբազատվի կպչուն տոքսիններից, որպեսզի նոր Հայաստանի բովանդակությունն իրապես արժևորվի: Սա այլեւս ծիծաղելի չէ, ամեն ինչ ավելի լուրջ է, հետևություններ է պետք անել: Աշխարհն ավելի դաժան ու աններում է դառնում մարդկության սխալների հանդեպ, առավել եւս մեզ նման փոքր երկների պարագայում գինն ավելի թանկ է. այսպիսի հնարավորություն Հայաստանը կարող է այլևս չունենալ:
Վերջում մի մեջբերում. մարդ կա՝ գիտի, որ ինքը չգիտի, մարդ կա՝ էդ էլ չգիտի, բայց մտածում ա , որ ամեն ինչ գիտի, դրանից բխող հավակնություններով և սարսափելի հետևանքներով:

Խրոխտ մակաբույծի սխրանքը: Եվ այսպես, երեկ համապատասխան քաղաքական գործչի հարցազրույցի առնչությամբ ինքըստինքյան գրառում…

Posted by Armen Chibukhchyan on Tuesday, March 24, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ