Հրազդանում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը Ֆեյսբուքի իր էջով գրել է, որ Հրազդանում կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդ կա, որն այս պահին գտնվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:

Հարգելի հրազդանցիներ,
Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Հարգելի հրազդանցիներ,Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում…

Posted by Սևակ Միքայելյան/Sevak Mikayelyan on Tuesday, March 24, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ