«Կյանքը Հայաստանի Հանրապետությունում չի կարող կանգնել»․ Լիլիթ Մակունց

Մշակվում են գործիքներ, որոնցով այս իրավիճակում աջակցություն կլինի թե՛ բիզնեսին, թե՛ հարկատուներին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «ԻՄ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով՝ այս իրավիճակում բոլորն են տուժում և յուրաքանչյուրն իր չափով պետք է թեթևացնի պետության բեռը, ինչը, սակայն չի նշանակում, որ պետությունը չի կատարելու իր պարտավորությունները:

Մակունցը նշեց, որ պարտադիր պարապուրդի հետ կապված օրենք կա, բայց արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ է նոր օրենք, որի նախագիծը կլինի առաջիկայում:

Լրագրողների դիտարկմանը, որ գումարը պետք է փոխանցվի քաղաքացիներին, Մակունցն ասաց, որ Կառավարության գործողություններն արդարացված են և քաղաքացիներին այդ գումարները տալը կնշանակի սոցիալական բեռ թեթևացնել, որը կծախսվի և որևէ բան չի տա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ