![]()
«Այսօր Էջմիածնում իրավիճակը բավականին հանդարտ է, որևիցե խոչընդոտ կամ խուճապ այս պահին չի նկատում։ Այն միջոցառումները, որոնք մենք իրականացրինք Էջմիածին քաղաքում, հատուկ սահմանափակումներ էին, որոնք բավականին լուրջ օգուտ բերեցին կանխարգելիչ աշխատանքների արդյունքում։ Այս պահին մարզում գործում է հակահամաճարակային օպերատիվ շտաբ, որը ղեկավարում եմ ես։
Այնտեղ ընդգրկված անձինք տարբեր պաշտոնյաներ են, որոնց հետ միասին տարվում են տարբեր աշխատանքներ։ Աշխատանքները հիմնականում բաժանվում են երկու մասի․ առաջինը՝ կանխարգելիչ, ախտահանիչ աշխատանքներ, և երկրորդը՝ պարետատան կողմից տրված ցուցումների իրականացումը և վերահսկողությունը։
«Այս պահին մարզպետարանում փաստաթղթաշրջանառություն փաստացի տեղի չի ունենում՝ հիմնական աշխատանքներն արվում են առցանց և հեռահար համակարգերի միջոցով։ Հակահամաճարակային շտաբի աշխատանքների կազմակերպման ժամանակ մենք ինքներս փորձում ենք հնարավորինս շատ օգտվել առցանց միջոցներից և քիչ ունենալ ֆիզիկական հանդիպումներ»,- հավելեց Արմավիրի մարզպետը։
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական
![]()