Քանի մարդ կդառնա գործազուրկ և արդյոք պետությունը կգնա գործազուրկներին նպաստ տալու ճանապարհով

Լրագրողներն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանից հետաքրքրվեցին, թե մոտավոր տվյալներ կան, թե որքան մարդ կհամալրի գործազուրկների շարքն արտակարգ դրության պայմաններում և եթե այն երկար շարունակվի և արդյոք քննարկվում է գործազրկության նպաստ տալու հարցը:

«Այս պահին դեռ թվեր հնարավոր չէ հնչեցնել, քանի որ ընդամենը 10 օր է, որ ակտիվ այս գործընթացի մեջ ենք և եթե կրճատումներ էլ լինեն, ապա դա մեկ օրում շուկայում չի երևա և միանգամից չէ, որ այդ ինֆորմացիան մեզ հասու կդառնա: Այդ թվերը շատ ենք կարևորում և գնալու ենք այդ թվերի հետևից՝ տեսնելու թե ինչ տեղի ունեցավ աշխատաշուկայում, ինչ վերադասավորումնր տեղի ունեցան»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է նպաստներին, ապա Սարգսյանը նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչությունը չի նպաստների մասով աշխատանքներ մշակում և իրականացնում.«Բայց կարծում եմ, որ համապարփակ նախագծի մեջ կներկայացվեն նմանատիպ որոշակի լուծումներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ