![]()
Սարգսյան Աննիեն գրում է .
Ե՞րբ սկսեցիք չհետեւել վարակվածների քանակին, ե՞րբ էլ սկսեցիք չհաշվել ամեն մի ավելացողին։
Թե՞ մեզ մոտ միայն ծայրահեղությունից ծայրահեղություն ա. առաջին մի քանի օրերին խանութներում աշխարհի վերջին պատրաստվող առեւտուրն անող ժողովուրդը ո՞նց սենց հանդարտվեց, ինչի՞ ա ամեն ինչ ձեւական ու պահի տակ արվում։
235։ Որ լսեցիք 10, ո՜նց էիք խառնվել իրար։ Հիմա 23 անգամ ավելի շատ են վարակվածները, 26 հոգին թոքաբորբ են տանում։
Բայց չէ՜, դուք չեք կարող տանը նստել, անպայման ա գնալ իրար գլխի հավաքվել ու սրճարաններում թավալ գալ։ Մոլորակը էլ չի պտտվի, եթե էդ անտեր տեղերը չգնաք։ Որովհետեւ դուք թքած ունեք, թքած ունեք, որ կարող ա դուք 36,6-ով վարակը տանեք, ոչ մի գանգատ չունենաք ու դրա մասին գլխի էլ չընկնեք, բայց ավելի թույլ օրգանիզմ ունեցող մարդուն վարակեք ու ինքը դառնա 236-րդը կամ առաջին մահացողը։
Մենք էլ միլիոն գործեր ու պլաններ ունենք. դրանք փորձում ենք անել տանից, որոշներն էլ հետաձգել։
Բայց էսօր նկարներ են ուղարկել ինձ, թե ոնց եք սրճարաններում համարյա թե իրար գիրկ նստած ու բոլոր սրճարանների բոլոր սեղանները զբաղված։
Լուրջ էդքա՜ն բարդ ա տանը մնալը, էդ աստիճանի բարդ ա, որ ուզում եք անպայման ընկնենք Իտալիայի օրը, անպայման ուզում եք փողոցները լրիվ դատարկվեն ու օրական հաշվենք մահացությունների թվե՞րը, որ սուպերմարկետներ մեզ ներս թողնեն հատ-հատ, որ մեր տան մեծահասակների համար վախենալով քնե՞նք ամեն օր։
Պարտադի՞ր ա առաջին մահացության դեպքը լսել Հայաստանում, որ սկսեք նորից մի քանի օր հաշվել թվերը, պարտադի՞ր ա տանը տատիկ կամ պապիկ ունենաք, որ ինչ-որ տեղներդ սկսի քոր գալ։ Որ ուրիշի տատիկ կամ պապիկը կարող ա վարակվել ձեր սրճարաններում թրեւ գալու պատճառով, դրա վրա թքած ունեք, չէ՞։
Դժվա՞ր ա տանը նստել մի քիչ,կամ ունենալ պատասխանատվության զգացում, դուրս գալ անհրաժեշտության դեպքում մենակ, դուրս գալ՝ այլ մարդկանցից սոց. դիստանցիան պահելով քայլելով, որ հետո նորմալ կյանքի անցնենք բոլորով։
Լուրջ էդքան բարդ ա՞։
Անպայման պետք ա սկսեն մարդիկ մահանա՞լ, որ փայլատակում տեղի ունենա ձեր մոտ։
Վեր ընկեք տանը, ուղղակի վեր ընկեք նենց ոնց մենք !
![]()