![]()
«Պարոն բարերա՞ր, էդ ո՞նց, ինչի մինչև հիմա պետությունն է կերե՞լ աշխատողներիդ աշխատանքից ստացած ողջ եկամուտը…»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Եթե մի «բարերար»-ի համար համեմատության էտալոն է մի մեծ կոլխոզի վերածված հետամնաց բռնատիրական Բելառուսիան իր կոլխոզի նախագահով հանդերձ, ուրեմն էս մարդը շատ հեռու է երկրի զարգացման հեռանկարներից:
Մի մեծ կոլխոզի վերածված էդ երկրում արդեն 24 տարի շարունակ նախագահում է նույն կոլխոզի նախագահը և առանց որի իմացության երբեք չեն էլ կարող բարձրաձայնել կորոնավիրուսով վարակման հնարավոր դեպքերի մասին:
Եթե սա է «բարերար»-ի մթագնած երևակայությամբ նախագահի ու երկրի էտալոնը, ապա փասռք տանք Աստծուն, որ կոլխոզի նախագահի բարերար ախպերը Հայաստանում երբեք չի եկել իշխանության:
Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեծն «բարերար»-ը հայտարարում է.
«Ես իմ աշխատողներին խի՞ պտի վճարեմ, պետությունը թող վճարի»:
Պարոն բարերա՞ր, էդ ո՞նց, ինչի մինչև հիմա պետությունն է կերե՞լ աշխատողներիդ աշխատանքից ստացած ողջ եկամուտը…
Թե՞ եկամուտը ուտելուց ձեր աշխատողն է, բայց հենց ժամանակը գալիս է աշխատողին 1-2 ամիս օգնության ձեռք մեկնելու, արդեն ձերը չէ՝ պետությանն է…
Հա, քիչ առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ մեծն «բարերար» պատկանող Փարավոն ռեստորանի աշխատակիցներին ստիպում են «արձակուրդ գնալ», որ աշխատավարձը չվճարեն:
Ինչ վերաբերվում է բարերարությանը, ապա 45 մլն դրամ փոխանցել է կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժման համար, 15 մլն էլ՝ բուժաշխատողների համար:
Բայց նույն «բարերար»-ը չի վարձատրում իր աշխատողներին, որոնք մոտ 3000-ն են, և եթե նվազագույն միջին աշխաավարձով էլ հաշվենք, ապա ամսական կստացվի մոտ 3000*100.000=300մլն դրամ:
Ստացվում է մեծն «բարերարը» աշխատողներին չի վճարում ամսական 300մլն դրամը, փոխարենը ընդամենը 60մլն դրամ է նվիրաբերում կորոնավիրուսի դեմ պայքարին և արդյունքում դառնում է «ԲԱՐԵՐԱՐ», բայց դա միայն իր և իր շրջապատի համար…
Մենք էլ հո լավ գիտենք, չէ՞… )))
![]()