17-ամյա աղջիկը հետաքրքրվել է, թե արդյոք ՌԴ ղեկավարը միշտ է երազել նախագահ դառնալ, ինչին Պուտինը պատասխանել է. «Ես երբեք չեմ երազել դառնալ նախագահ և երբեք նման մտադրություն չեմ ունեցել: Այդ ամենը ստացվեց ընթացիկ հանգամանքների բերումով և սկսվեց Ռուսաստանի առաջին նախագահի առաջարկից, իսկ հետո՝ ընտրությունների արդյունքում… Այնպես որ ես երբեք չեմ պատրաստվել, չեմ ծրագրել և երբեք այդ մասին չեմ մտածել»,- ասել է Պուտինը՝ խոստովանելով, որ տարբեր ժամանակներում երազել է դառնալ օդաչու, զինվորական, իսկ ավելի հասուն տարիքում՝ հետախույզ:
ՌԴ առաջնորդը նաև պատմել է, որ սիրում է լսել հիմնականում դասական երաժշտություն. Շոպեն, Բեթհովեն, Վիվալդի:
Որպես Ռուսաստանի համար այս տարվա կարևորագույն իրադարձություններ Պուտինը հարցազրույցի ընթացքում նշել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ու նախագահական ընտրությունները:
«Իսկ կարելի՞ է Ձեզ դիպչել»,-ասել է Ռեգինան՝ խնդրելով շոշափել Պուտինի դեմքը՝ հասկանալու համար նրա արտաքինը: Նախագահը, իհարկե, չի մերժել աղջկան:
«Դուք շատ գեղեցիկ եք և շատ լավը», — ասել է Ռեգինան հրաժեշտի ժամանակ: