Երևանի քաղաքապետարանը 6 հատ փոշեկուլ մեքենա է նվեր ստացել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ Երևանն արդեն ունի 6 հատ նոր փոշեկուլ մեքենա։ Կուբատյանի գրառումը՝ ստորև․

«Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ (քաղաքային կոմունալ վակումային մեքենա)

«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 03.03.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ):

Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ