Վարչապետին ուղված Տարոն Չախոյանի խնդրանքը հուզել է շատերի սրտերը…

Հա ծանր օրեր ենք ապրում, էդ վիրուսի դեմ ամբողջ աշխարհն է պայքարում, միայն մենք չենք… չնայած որ ի տարբերություն շատ ավելի զարգացած շատ երկրների ավելի մեծ պատվով ենք տանում այս պայքարը…

Այս օրերին, քանի դեռ մեզնից շատերը փակված են տանը և արդեն իսկ բողոքում են պարապությունից, ձանձրանում են անգործությունից, երկրում հաստատված արտակարգ դրության արդյունքում և վիրուսի դեմ պայքարի շրջանակներում առնվազն կրկնապատկվել է բուժաշխատողների աշխատանքը: Նրանցից շատերն աշխատում են 24/7 ռեժիմով։

Էս մարդիկ գիշերները չեն քնում, օրերով չեն քնում, էս պատերազմի առաջին գծում հենց իրենք են կռիվ տալիս, մենք ընդամենը պահեստազոր ենք…

Այս անգամ ուզում եմ դիմել խնդրանքով։

Երևի թե երկրում չգտնվի մի քաղաքացի, ով չի համաձայնի ինձ հետ….

Պարոն վարչապետ, էս մարդիկ ավելի քան արժանի են պարգևավճարի, սա էն բացառկ դեպքերից մեկն է, երբ վերջինններիս տրված պարգևավճարը չի քննարկվի ու քննադատությունների չի արժանանա և ոչ մեկի կողմից:

Եվ ուրեմն, ի գործ…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ