Ռոբերտ Քոչարյանը դեռ «Էրեբունի» ԲԿ-ում է, վիճակը կայուն է

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը դեռ «Էրեբունի» բժշկական կենտրոնում է, վիճակը կայուն է: Այդ մասին 1lurer.am-ին փոխանցեցին «Էրեբունի» ԲԿ-ից:

Ռ.Քոչարյանը որոշ հետազոտություններ պետք է անցնի, որից հետո միայն պարզ կդառնա՝ նա երբ դուրս կգրվի:

Հիշեցնենք՝ մարտի 7-ին Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Նաիրի», ապա՝ «էրեբունի» ԲԿ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ