![]()
Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Շնորհակալություն եմ հայտնում տիկին Աննա Հակոբյանին մեր իրազեկման արշավին միանալու համար:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով Աննա Հակոբյանը շրջել և մարդկանց բաժանել է ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։ Համացանցում առկա մտահոգության վերաբերյալ տեղեկացնում եմ՝
Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող վարակի աղբյուր լինել։
✅Դիմակ չեմ կրել, քանի որ բացօթյա տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։
✅Անցորդներից որևէ մեկին չեմ դիպել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը։
✅Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ։
✅Չունեմ և չեմ ունեցել հազ, ջերմություն և վիրուսի այլ ախտանշաններ։
Առողջ եղեք։
Շնորհակալություն եմ հայտնում տիկին Աննա Հակոբյանին մեր իրազեկման արշավին միանալու համար:
Posted by Arsen Torosyan on Monday, March 23, 2020
![]()