Աննա Հակոբյանը կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանում քաղաքացիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը այսօր կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանել քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ այսօր (ժամը 10:00-ի տվյալներով) Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը 194 է կազմում: Սա այն վերջին տվյալն է, որը երեկ երեկոյան հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշանակում է՝ դեպքերի ավելացում դեռեւս չկա:

194 մարդկանցից երկուսն ապաքինվել և դուրս է գրվել: 60-ից բարձր տաիքային խմբից կա 9 հիվանդ, 70-ից բարձր՝ 3 հիվանդ, իսկ 80-ից բարձր հիվանդ չկա: 194 հիվանդի 78% չունի ջերմություն, իսկ 14 մարդ ունի թոքաբորբ, բայց նրանք կայուն վիճակում են, ոչ ծանր:

Աննա Հակոբյանը կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանում քաղաքացիներին | ՈւՂԻՂ

Աննա Հակոբյանը կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանում քաղաքացիներին | ՈւՂԻՂ

Posted by Լուրեր on Monday, March 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ