![]()
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Սաուդյան Արաբիան 21 օրով պարետային ժամ է մտցրել, որը կտևի երեկոյան 19:00-ից մինչև առավոտյան 6:00-ը:
Interfax Ukraine պարբերականի փոխանցմամբ՝ նշված ժամերի ընթացքում արգելվում է երկրի տարածքում ցանկացած տեղաշարժ:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է վերահսկել թագավորական հրամանագրի կատարումը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան մուսուլմանական սրբավայրեր այցելելու հետ կապված սահմանափակումներ էր մտցրել:
![]()