![]()
«Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել ավելի երկար, քան ի սկզբանե կանխատեսվում էր:
Մենք պետք է պատկերացումներ կազմենք, թե ինչպես ենք ձևավորելու կյանքը մեր հանրապետությունում. տրամաբանությունը և ռազմավարությունը պետք է լինի հետևյալը, որ կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում պետք է գտնենք տարածքներ՝ մեր կյանքը կազմակերպելու և հընթացս իրադարձություններին հետևելու համար»,- կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այսօր չկա մի երկիր, որ կարող է արձանագրել, թե հստակ հսկողության տակ է առել և կառավարում է իրավիճակը:
«Աշխարհի զարգացած երկրներից մեկը խոստովանել է, որ ունի թեստերի դեֆիցիտ և չի կարողանում մարդկանց թեստավորել»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Իմ խոսքը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, March 23, 2020
![]()