Իրական առաջնորդը, կեղծ արքան և նրա բարերար բորենիները

Հայաստանը իր պատմության մեջ ունեցել է իրական և կեղծ արքաներ:
Կեղծ արքաները իրենց հերթին ստեղծել են իրենցից մանր կեղծ իշխանիկներին, որոնք էլ շրջապատվել են բորենիներով և այդպես կառավարել են երկիրը:

Սակայն կեղծ՝ արքաների, իշխանիկների և նրանց բորենիների իշխանությունը միշտ ավարտվել է, երբ հրապարակ է դուրս եկել իրական Արքան: Այդ ժամանակ, նախկիններից մնացել է միայն գարշահոտությունը և բորենիների վնգստոցը: Այս նույն երևույթից զերծ չի մնացել նաև այսօրվա Հայաստանը: 20 տարի երկիրը կառավարեցին երկու կեղծ արքա, ստեղծեցին իրենց կեղծ իշխանիկներին, պայմանականորեն անվանենք նրանց բարերարներ և ըստ ավանդույթի շրջապատեցին բորենիներով:

2018-ին իրական առաջնորդի հրապարակ դուրս գալուց հետո, կեղծ արքաները հեռացան, բայց նրանց կեղծ իշխանիկները՝ այսպես կոչված բարերարները, իրենց բորենիներով մնացին և շարունակում են գարշահոտություն տարածել:

Հին ասացվածք կա <<Եթե շանը չես սիրում, տիրոջ խաթր փայտով չես խփում>>:

Պետք է արձանագրել, որ ասացվածքը այս տեսքով այսօրվա Հայաստանում կիրառման ենթակա չէ. Քանի որ ոչ ժողովուրդը ոչ կեղծ բարերարներին է սիրում, ոչ էլ նրանց շրջապատի բորենիներին: Կարծում եմ ստեղծված իրավիճակից լուծումը հետևյալն է: Որպեսզի կեղծ բարերարների և նրանց բորենիների գարշահոտությունը իսպառ վերանա երկրից, , ըստ ասացվածքի պետք է պայմանականորեն փայտով հարվածել հենց կեղծ իշխանիկների՝ բարերարների գլխին, այդ ժամանակ, գարշահոտությունը և բորենիների վնգստոցը իսպառ կվերանա: Հավատացեք, այլ լուծում չկա:

Հ.Գ. Հենց նոր տեղեկություն ստացանք, որ ինքնահռչակ կեղծ իշխանիկ՝բարերարներից մեկը, անտեր թողնելով իր վնգստացող բորենիներին, ընտանյոք հանդերձ մեկնել է Դուբայ, ավելի ապահով վայրում կորոնավիրուսից պաշտպանվելու համար:
Օբյեկտիվ լինելու համար պետք է նշեմ, որ մեկ այլ աղբյուր էլ հայտնում է, որ ինքնահռչակ կեղծ իշխանիկ բարերարը, իրականում ընտանյոք հանդերձ մեկնել է Դուբայ, որպեսզի շեյխերից և շեյխուհիներից կարողանա ձեռք բերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը և փրկի հայ8ենիքը, բայց պարտադիր մեկ պայմանով, նրան պատկանող Մոլի առևտրականները, արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում, պետք է վճարեն վարձավճարները, անկախ այն հանգամանքից, աշխատել են թե ոչ:
Սույն նյութում առկա բոլոր նմանությունները պատահական են, իրական է միայն փայտը, որը պայմանականորեն արագ կիջնի կեղծ իշխանիկ՝ բարերարի գլխին, եթե վերջինս չսանձի իր բորենիներին և չվերացնի իրենցից տարածվող գարշահոտության աղբյուրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ