Զույգը սմարթֆոն գնելու նպատակով վաճառել է իր նորածին երեխային

Չինացի տղամարդն ազատազրկվել է` իր 18 օրական երեխային սմարթֆոն գնելու նպատակով Facebook-ի միջոցով վաճառելու համար:

Ինչպես գրում է Metro-ն, ֆինանսական դժվարությունների մեջ գտնվող գործազուրկ ամուսինները սոցիալական ցանցում երեխայի վաճառքի հայտարարություն են տվել մինչ նրա ծնվելը: Երեխայի ծնունդից հետո արդեն զույգը 23 հազար յուանի` մոտ 3550 դոլարի դիմաց աղջկան տրամադրել է գնորդին:

Զույգը հայտնել է, որ այդ գումարով ծրագրել էր Apple ապրանքանիշի սմարթֆոն և մոտոցիկլ գնել:

Երեխայի մայրը պատմել է, որ երեխային վաճառելու գաղափարը ծագել է ամուսնու մոտ, և, թեև ինքը սկզբում դեմ է եղել, սակայն այնուհետև համաձայնվել է` հաշվի առնելով իրենց ֆինանսական ծանր վիճակը:

Նշվում է նաև, որ նման արարքի համար դատարանը նորածնի հորը երեք տարվա ազատազրկման է դատպարտել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ