4 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը աճել է

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվը 194 է, որոնցից 2-ն ապաքինվել և դուրս են գրվել:

12 մարդ 65-ից 80 տարիքայում խմբում է, 80 տարեկանից բարձր վարակակիր չկա: 194-ից երկուսը ապաքինվել են, 78 տոկոսը չունի ջերմություն, իսկ 14 մարդ թոքաբորբ ունի, բայց նրանք կայուն վիճակում են, ոչ ծանր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ