«Յուրաքանչյուրիս ամենափոքր օգնությունն անգամ , շատ կարևոր է և պետքական»․Միհրան Ծառուկյան

«Սիրելի՛ հայեր , այսօր մենք բոլորս , ամբողջ աշխարհի մարդկությունը , դժվարին ժամանակաշրջան է ապրում , և մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այս իրավիճակի համար :

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին՝ հնարավորության դեպքում ձեռք մեկնել , օգնել ՀՀ առողջապահության նախարարությանը , մեր բժիշկներին , ովքեր իրենց կյանքի գնով օր ու գիշեր պայքարում են մարդկանց առողջության համար ։ Յուրաքանչյուրիս ամենափոքր օգնությունն անգամ , շատ կարևոր է և պետքական ։

Կրկին շնորհակալ ենք բոլոր բուժաշխատողներին ։ Առողջ եղեք , հետևեք հիգիենայի կանոններին ։ Աստված մեզ հետ…». Միհրան Ծառուկյան։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ