Ինչ խնդիրներ վեր հանեց հեռավար կրթության անցնելը

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը․

Պարոն Հովհաննիսյանանցել ենք հեռավար ուսուցման և տեսնում ենքթե ինչ է կատարվում ֆեյսբուք սոցիալական ցանցում. սա ապացուցում է մի բան,  որ մեր մանկավարժականդասախոսական կազմը դեռևս պատրա՞ստ չէր հեռավար կրթությանը։

Բնական է, որ պատրաստ չէր լինելու, քանի որ շատ արագ կատարվեց այս ամբողջը։ Շատ շատերը տեխնոլոգիաներն օգտագործելու հետ կապված խնդիրներ ունեն, շատերը դեռևս այդ ինտերակտիվ միջավայրը ստեղծելու խնդիր ունեն, ուր մնաց սոցիալական ցանցերում։ Բայց ելնելով ստեղծված իրավիճակից՝ արվում է առավելագույնը թե՛ հեռուստատեսությամբ, որտեղ լավագույն մասնագետներն են ներգրավված, թե՛  ուսուցման  հարթակներում, թե՛ դպրոցներում շատ երեխաներ նստած դաս են անում։ Բայց բնականաբար ակտիվ լսարանային միջավայրն այլ բան է, հեռավար կրթությունը՝ այլ բան։

Որքա՞ն է լինելու դրա արդյունավետությունը։ Նշվում էոր այն մեծ արդյունք չի տալու և ի վերջո այնպես չի լինելուոր կարողանանք արձանագրել՝ երեխաները չկտրվեցին դասապրոցեսից։

Բնականաբար, որոշակի իմաստով կտրվելու են, բայց այստեղ բավականին մեծ է ծնողների պատասխանատվությունը և ծնողների՝ երեխաների դասերին հետևելու պատրաստակամությունը, քանի որ պետք է թե՛ ստիպեն, թե՛ խրախուսեն իրենց երեխաներին, որպեսզի դասապրոցեսը կարողանան անել։ Բնականաբար, էլի եմ կրկնում, չի կարող դա փոխարինել ակտիվ լսարանային միջավայրին, որովհետև այդ KPI կոչվածները, վերջնարդյունքները չափելու գործիքները որպես էդպիսին ձևակերպված չեն։ Սա ուղղակի ակտիվ մթնոլորտը պահելու և դասերից չկտրվելու խնդիր է լուծում այս պահին։ Իսկ իրականում հեռավար կրթությունը իր մեջ ներառում է վերջնարդյունքները չափելու տարբեր գործիքներ, այսինքն միայն զուտ դասը այսպես փոխանցելը չի, փոխանցելու ընթացքում նաև պետք է չափել, թե դասի արդյունքն ինչ եղավ։ Իսկ այդ իմաստով դեռևս անելիքներ կան։

Ինչպե՞ս են անցնում Ձեր դասերը հեռավար եղանակով։

Իմ դասերն անցնում են Zoom հարթակով։ Ուսումնական պլանը (syllabus) հստակ է։ Ամերիկյան համալսարանում, այս շաբաթ նաև պետական համալսարանում կանեմ Zoom-ով։ Ուսանողների հետ կապվել եմ, որ բոլորը պատրաստ լինեն։ Իսկ Ամերիկյանը բավականին լավ հարթակ է․ կարողանում ես թե՛ սլայդշոու (slideshow), թե՛ վիդեոներ ինտեգրել այդ հարթակի մեջ։ Եթե այդ պահին հարց են ունենում, միացնում են միկրոֆոնը, ձեռք են բարձրացնում, որն էլեկտրոնային երևույթ է, և տալիս են իրենց հարցը, օնլայն տարբերակով քննարկում է ծավալվում։ Մի խնդիր կա․ ուսանողը կարող է իր վիդեոն անջատել՝ դեռևս մնալով օնլայն, և դու չգիտես՝ ինքը լսում է դասը, թե ոչ։ Այս խնդիրը կա, որը դժվարացնում է վերահսկումը։ Հիմա մտածում եմ մի բան անել, բոլորին ասել, որ միացրած պահեն վիդեոները։ Չնայած չգիտեմ՝ հնարավոր է դա անել, թե ոչ։

Մի խնդիր կա, որ տարիներ շարունակ քննարկվում է և լուծում չի գտնում։ Դա հայատառ գրելու խնդիրն է։ Աշակերտներից, ինչպես նաև ուսանողներից շատերը նշում են, որ դասախոսները շարունակում են չաթերում լատինատառ գրել։ Կարծում եմ՝ բոլորը պետք է հասկանան, որ չպետք է լատինատառ գրել, պետք է անցնել հայատառ գրելուն։ Եթե խոսում ենք ուսուցման, կրթության որակի բարձրացման մասին, թեկուզ հեռավար եղանակով, ապա պետք է բոլորը պարտադիր անցնեն հայատառ գրագրության։

Կորոնավիրուսի պատճառով այս ժամանակավոր դադարը կրթության համակարգում ի՞նչ խնդիրներ վեր հանեց։

Ես նշել եմ, Չինաստանում Սի Ծինփինի մակարդակով նույնպես ասվում է, որ սա հնարավորության պատուհան է բացում չարվածը արագ անելու, էլէկտրոնային գործիքներ զարգացնելու, տարբեր էլէկետրոնային հարթակներ ակտիվացնելու համար։ Այդ իմաստով սա լավ հնարավորություն է կրթության համար մի հատ, այսպես ասած,  ռեսթարթ անելու համար և հետագայում ավելի լավ արդյունքներ գրանցելու համար։

ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգվեցին։ Մինչ այդ նշվում է, որ իշխանությունն ունի ցանկալի թեկնածուարդեն առաջադրումներ կային։ Հիմա ի՞նչ է լինելու։

Ես, անկեղծ ասած, տեղյակ չեմ, որ իշխանությունը ունի ցանկալի թեկնածու, բայց նաև գիտեմ, որ կապված այս իրավիճակի հետ՝ ապրիլի մեկից դադարելու են գործող հոգաբարձուների խորհրդի լիազորությունները, և թե ինչ լուծումներ կգտնեն, կերևա արտակարգ դրության ավարտից հետո։ Այսինքն, դրանից հետո նոր հոգաբարձուների խորհուրդ միգուցե կլինի, կամ օրենքը մինչ այդ  կընդունվի արդեն, նշանակովիության սկզբունքը կգործի։ Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե ինչ գործընթաց կարող է ծավալվել արտակարգ դրությունից հետո։

Նյութի աղբյուր՝ lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ