Որքան է այս պահին Հայաստանւմ կորոնավիրուսով վարակված անձանց թիվը

Այս պահի դրությամբ Հայաստանում գրանցվել է 190 կորոնավիրուսի վարակվածության հաստատված դեպք. 2 ապաքինման դեպք։

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկացնանք Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից այն մասին, գրությունը՝  ստորև․

Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:

Առողջություն ենք ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ