Մարտի 22-ին, ժամը 10։00֊ի դրությամբ Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերը

Մարտի 22-ին, ժամը 10։00֊ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 190 դեպք։

Վերջին 24 ժամում գրանցվել է 30 նոր դեպք։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկացնանք Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից այն մասին, գրությունը՝  ստորև․

Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:

Առողջություն ենք ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար:

Մնացած մեր քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ