Մոսկվայում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թվում երեխա կա

Մոսկվայում այսօր կորոնավիրուսով հաստատված պացիենտների թվում կա երեխա: Նա տեղափոխվել է մանկական քաղաքային հիվանդանոց:

Ավելի վաղ հոսպիտալացվել էին երեխայի ծնողները: Այս մասին հայտնում է Риа новости-ն` հղում անելով Մոսկվայում կորոնավիրուսի դեպքերով արագ արձագանքման շտաբին:

Վերջինները մարտի 9-ին Ժնևից էին Մոսկվա վերադարձել: Նրանց հետ շփված անձանց շրջանակը պարզվել է:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկա պահին Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը 137 է:

Նյութի աղբյուր՝ mamul.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ