![]()
Գոր Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ողջ լարվածությունն ու մտահոգությունները դնենք մի կողմ ու ասենք #շնորհակալություն_բժիշկ
Ունենալով պատասխանատվության չափազանց մեծ զգացում ու նվիրելով ողջ կյանքը հանրային օգուտին, մի կողմ դնելով սեփական ցանկություններն ու կարիքները, այս օրերին բժշկական ոլորտի ԲՈԼՈՐ աշխատակիցներն աշխատում են 24/7 գրաֆիկով։
Առաջնայինն առողջությունն է, ու անկախ հիմնական մասնագիտացումից, սկսած շտապօգնության մեքենաների վարորդներից մինչև բուժքույրեր ու վարակաբաններ, բոլորս աշխատում ենք հանուն պանդեմիայի կանգնեցման ու մեր հայրենակիցների ինքնազգացողության կայունության։
Ես, իմ հերթին, շնորհակալ եմ Հայաստանում, Իտալիայում, Չինաստանում և այլ երկրներում աշխատող գործընկերներիցս։
Դուք ևս մի՛ զլացեք ասել #շնորհակալություն_բժիշկ, այս օրերին դրական էմոցիաների կարիք ունենք բոլորս
Ողջ լարվածությունն ու մտահոգությունները դնենք մի կողմ ու ասենք #շնորհակալություն_բժիշկ 💙🦠Ունենալով պատասխանատվության…
Posted by MD Gor Ananyan on Saturday, March 14, 2020
![]()