Տիգրան Ավինյանի կոչը՝ ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում՝ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած #բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը #Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:

Ընդգծեմ, որ #Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք:

Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից:

📢Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած #բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի…

Posted by Tigran Avinyan / Տիգրան Ավինյան on Saturday, March 21, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ