![]()
Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ինչու չեն վերահսկվում սուպերմարկետներում` ապրանքների, դեղատներում` դեղերի գները։ Առիթից օգտվողներ քիչ չկան, գիտեք։ Արդեն որերորդ գրառումն է աչքովս ընկնում, որ սուպերմարկետներում ապրանքը թանկացել է, սիգարետն էլ հիսուն դրամով է թանկացել։
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն իր անդամներով, աշխատակազմով ինչ է անում։ Երբ եք դուրս գալու ինքնամեկուսացման ձեր սովորություններից ու վերահսկեք խանութների, դեղատների իրավիճակը։
Այս օրերին անգամ տաս դրամով ինչ-որ ապրանքի գին թանկացնելը, ոչ միայն անթույլատրելի է, այլ նաեւ շանտղություն։ Վերահսկեք իրավիճակն ու ձեր գործով զբաղվեք։
Ինչո՞ւ չեն վերահսկվում սուպերմարկետներում` ապրանքների, դեղատներում` դեղերի գները։ Առիթից օգտվողներ քիչ չկան, գիտե՞ք։…
Posted by Արթուր Հայրապետյան on Saturday, March 21, 2020
![]()