Պոլիկլինիկաները կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին, քաղաքացիները կարող են անվճար ռենտգեն անցնել

Մեր պոլիկլինիկաները բաց են նաև շաբաթ, կիրակի օրերին և հորդորում եմ բոլոր քաղաքացիներին խնդիրներ ունենալու դեպքում դիմել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Ուզում եմ քաղաքացիներին հիշեցնել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում գործում են նաև ռենտգեն կաբինետներ: Այն քաղաքացիները, ում թերապևտի կողմից կտրվի ցուցում ռենտգեն անցնել, նրանք անվճար կարող են գնալ և ռենտգեն հետազոտություն կանցնեն»,-նշեց նա:

Սերգեյ Հարությունյանն ընդգծեց, որ պետք է ևս մեկ անգամ հիշել, որ դա պարտադիր ցուցումով է արվում:

«Պարտադիր պետք է բժշկի կողմից ուղեգիր լինի, որ ռենտգենի կարիք ունեն: Հենց այնպես, պրոֆիլակտիկ ռենտգեն կխնդրեմ, որ չցանկանան մեր քաղաքացիները՝ պետք չէ: Իսկ բժշկի ցուցումով՝ սիրով, շաբաթ և կիրակի օրերը խնդիր չեն, ռենտգեն կաբինետներն աշխատում են»,-նշեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ