«Այս պահին մենք ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք արձանագրված»․ Արսեն Թորոսյան

Րոպեներ առաջ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում ուղիղ միացմամբ ամփոփեց աշխատանքային օրը՝ հընթացս որոշ տեղեկություններ ներկայացնելով:

Նախ՝ հաղորդվեց, որ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ տեղը չէ, որտեղ մեր քաղաքացիները բուժում են ստանում:

«Ունենք այդպիսի 5 բուժհաստատություն, ևս երկուսը՝ մարզերում»,- նշեց նախարարը, խնդրելով սրանում «կոնսպիրացիաներ չփնտրել»:

Այս պահին մենք ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք արձանագրված, բայց որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում՝ վստահեցրեց ԱՆ ղեկավարը, հավելելով, որ այս պահին ՀՀ-ում կան 600 մեկուսացված անձինք:

Թորոսյանը նշեց, որ այս ռեզերվը կարող է սպառվել, և դա է պատճառը, որ քաղաքացիները իրենք նույնպես պետք է սոցիալական պատասխանատվություն ստանձնեն՝ պահպանելով ինքնամեկուսացման ռեժիմը.

Հենց այս հանգամանքով պայմանավորվեց նաև ԱԺ-ի արտահերթ նիստում ընդունված օրինագիծը, որ վերաբերում էր խախտումների վարչական ու նույնիսկ քրեական պատասխանատվության ներդրմանը:

Վերջում Առողջապահության նախարարը առողջություն մաղթեց բոլորին՝ մի անգամ ևս կոչ անելով պահպանել հիգիենայի կանոնները, ձեռք առնել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ չվտանգելով հանրային առողջությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ