![]()
Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Միշիկն է ասում երկնային դատաստան գոյություն ունի
Լավ մեկը չկա Միքայել Մինասյանին հասկացնի, որ երկրում ճգնաժամային իրավիճակ է, որ աշխարը կուլ է գնում համաճարակին, որ ոչ ոք այս իրավիճակում ապահովագրված չէ: Երկրում տիրող այս աղետալի վիճակում ժողովուրդը համախմբվել է, իրար օգնության ձեռք են մեկնում, ով ում ինչով կարողանում սատար է կանգնում, իսկ նրանք էլի սովորության համաձայն ինչքան ուզում էնքան խփում են:
Փեսա Միշիկի ընկերներից ոմանք էլ քաղաքականությունը մի կողմ դնելով սկսել են մտահոգության նշույլներ ցույց տալ, դրա համար էլ ենք ուրախանում, ամեն մեկի անհանգստությունն այս օրերին կարևոր է: Մեկը չկա փեսա Միշիկին ասի, որ ոչ մեկը չորս տախտակից ավել հետը բան չի տանում, նրա ունեցած նկարների հավաքածուի վրա էլ Լենինի մակուլատուրայի նման տարիների ընթացքում փոշի է հավաքվելու: Եթե համաճարակը եկավ բոլորի հետևից, միևնուն է այդ միլիոններն էլ իրեն չեն փրկելու:
Ամեն մարդ զղջալու և սխալները ընդունելու հնարավորություն ունի: Ընդունեք ձեր սխալը, աջակցեք երկրին համաճարակի կանխման գործընթացում, մաքրեք այդ փողերի վրայից ձեր բաժին մեղքի փոշին, քանի որ ինչպես փեսա Միշիկն է ասում երկնային դատաստան գոյություն ունի:
Առողջ եղեք
Միշիկն է ասում երկնային դատաստան գոյություն ունիԼավ մեկը չկա Միքայել Մինասյանին հասկացնի, որ երկրում ճգնաժամային…
Posted by Shavarsh Sarukhanyan on Friday, March 20, 2020
![]()