![]()
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասնում է առողջապահական իրավիճակը երկրում՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ։
Կորոնավիրուսով վարակվածների աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոնն այլևս միակ հաստատությունը չէ, որտեղ տեղափոխվում են հիվանդները, կան նաև ևս 5 բուժհաստատություններ։ Այս մասին ասաց Արսեն Թորոսյանը՝ իր ֆեյսբուքյան տեսաուղերձում։
«Այս պահին ունենք ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք, որոնցից 3-ին է անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա։ Սակայն որևէ մեկի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում», — ասաց նախարարը։
Նախարարը կոչ արեց քաղաքացիներին կորոնավիրուսով վարակված լինելու հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկի։
Նա նաև հորդորեց քաղաքացիներին խստորեն հետևել ինքնամեկուսացմանը։ Թորոսյանի խոսքով՝ «մեկուսացման մեր ռեզերվը սպառվում է և կանխարգելիչ գործողությունները պետք է արվեն ինքնամեկուսացումով»։
Թարմացում իրավիճակի վերաբերյալ
Posted by Arsen Torosyan on Friday, March 20, 2020
![]()