ՀՀ քաղաքացին, ում մոտ ՌԴ-ում կորոնավիրուս է հաստատվել, ՀՀ-ում հաստատված վարակակիրներից մեկի կոնտակտն է եղել

ՀՀ քաղաքացին, ում մոտ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուս է հայտնաբերվել, Հայաստանում հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել։
Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա նշել է, որ շփման շրջանակն արդեն պարզված է։

Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ