![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ոստիկանության նորանշանակ պետ Արման Սարգսյանին և ԱԱԾ նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին:
Վարչապետը շեշտել է, որ կարևոր է համարում ուժային 2 կառույցների միջև գործակցությունը, նաև խնդիրները չթաքցնելու, այլ դրանց լուծման ճանապարհով գնալու գործելաոճը:
«Պետք է այնպես արվի, որ պետական կառավարման համակարգի նկատմամբ իմիջը բարձր լինի ոչ թե տեխնոլոգիաների կիրառմամբ, այլ բնական ճանապարհով, վստահությունը պիտի լինի անկեղծ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այդ հանձնարարականը ոչ միայն արձանագրել եք, այլև անկեղծորեն իրագործում եք՝ չփորձելով որևէ նեգատիվ երևույթ մեղմել, քողարկել, նեգատիվ երևույթի պատճառաբանություններ փնտրել և գտնել»,- ասաց Փաշինյանը:
![]()