![]()
Լրագրող Հասմիկ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ուշադրություն‼️‼ «ՍԱՍ Գրուպ»-ը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել. աշխատողներին կանչում են ու պարտադրում դիմում գրել էն մասին, որ իրենք իրենց հաշվին գնացել են արձակուրդ, հակառակ դեպքում կհեռացնեն աշխատանքից: Աշխատողները հայտնվել են ծանր վիճակում:
Զանգում են տարբեր պետական հիմնարկներ, ոչ մեկ հարցին լուծում չի տալիս, ՍՈՑԱՊ-ից զանգերին ընդհանրապես չեն պատասխանում: Ու ստեղ հիշում ես պաշտոնյաների (ամենաբարձրից սկսած) հայտարարությունները, թե գործատուները պարտավոր են վճարել աշխատողների աշխատավարձերը:
Դրանք էդպես էլ մնում են հայտարարություն, իսկ մարդիկ իրենց պաշտպաններ են փնտրում: Gayane Abrahamyan Heriknaz Tigranyan և մյուս պատգամավորներ, գուցե դուք ուղղորդեք իրենց, օգնեք»:
Ուշադրություն‼️‼«ՍԱՍ Գրուպ»-ը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել. աշխատողներին…
Posted by Hasmik Hambardzumyan on Thursday, March 19, 2020
![]()