Սուրենյանը լավ նորություն է հայտնել սպասվող եղանակի մասին

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Մարտի 23-24-ին ունենք տաք օդի ևս մեկ ալիք։ Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով»:

Հիշեցնենք, որ մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքում՝ Մարտի 20-ի ցերեկը, 21-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ