Համացանցում հայտնվել է կարանտինից հետո մոր և նորածին երեխայի վերամիավորման տեսանյութը

Մայրը վերամիավորվել է իր նորածին աղջիկ երեխայի հետ այն բանից հետո, երբ երեխան ավելի քան 3 շաբաթ եղել է հիվանդանոցում կարանտինի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի Շիցզյաչժուան քաղաքում: Նրանց հանդիպման տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:

Բժիշկները մեկուսացրել էին երեխային ծնվելուց երկու շաբաթ անց, քանի որ կային կասկածներ, որ երեխան վարակվել է կորոնավիրուսով: Բժիշկները վախենում էին, որ վարակը մորից փոխանցվել է երեխային:

Մեկուսացման սկզբում երեխան քաշ էր կորցնում, բացի դրանից` ուներ բարձր ջերմություն, ինչը վիրուսի բնորոշ ախտանշաններից է:

«Երեխային խնամում էին 9 բուժաշխատողներ: Կարող եմ ասել, որ բժիշկները և բուժքույրերը հոգ էին տանում նրա մասին, ինչպես իրենց հարազատ երեխայի, կարծես թե նա նրանց ընդահուր երեխան լիներ»,- ասել է հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչը:

Երբ պարզ դարձավ, որ երեխայի կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են, բժիշկները մորը թույլ տվեցին երեխային տուն տանել: Բժիշկները երեխայի մորը լուսանկարների ալբոմ են տվել, այնտեղ զետեղված են երեխայի լուսանկարները, որոնք արվել են հիվանդանոցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ