Էջմիածնի քաղաքապետը կորոնավիրուսի թեստ է հանձնել


Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անցած ուրբաթ օրվանից ինքնամեկուսացված է եղել և աշխատանքի կվերադառնա միայն վաղվանից: Այս մասին նա քիչ առաջ հայտարարեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Գասպարյանն ասաց, որ շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ, ինչով պայմանավորված էլ ինքնամեկուսացել է:

Նրա խոսքերով, եթե քաղաքացիներից կարգապահություն են պահանջում, նույնը նախ պետք է անեն հենց իրենք:

Քաղաքապետը հայտնեց, որ երկու անգամ թեստ է հանձնել, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է եղել, հետևաբար վաղվանից դուրս կգա աշխատանքի:

Գասպարյանը նաև նշեց, որ ամբողջ աշխատանքը կազմակերպել է տանից և, եթե նույնիսկ պարզվեր, որ ինքը վարակված է կորոնավիրուսով, շարունակելու էր նույն ինտենսիվությամբ աշխատել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ