![]()
Կառլոս Ռաիսյանն իրֆեյսբուքյան էջում գրել է.
ՀՀ իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարում, բառիս բուն ու ուղիղ իմաստով անում են հնարավորն ու անհնարինը: Նույնիսկ անում են էն, ինչի անհրաժեշտությունն ու կարիքը չկա: Էդ ամենը անում են միայն ու միայն մի պատճառով, որ ՀՀ-ում բնակվող ոչ մի մարդու կյանք չվտանգվի, ոչ մի հոգու առողջությանը վնաս չհսացվի:
Բնական է, որ էդ միջոցների կիրառումից մեր բոլորի առօրյան փոխվել է, որոշ չափի նաև ֆինանասական խնդիրների առաջ ենք կանգնել, բայց անգամ էդ խնդիրների դեմ ՀՀ իշխանությունները փորձում են օգնել: Համ աշխտասեր ծառա են, համ հոգատար ծնող , համ էլ անդավաճան ընկեր: Իսկապես կորոնավիրուսի կանխարգելման, հարկ եղած դեպքում բուժման ու մեկուսացման պայմաններ ստեղծելու համար նրանց կատարած աշխատանքը պետք է արժանիորեն գնահատել:
Եվ շատ ավելի ուրախալի է, որ մենք գնահատում ենք: Դրա ապացույցն էլ այն է, որ 2000 կամավոր մի օրում հավաքագրվեցին, իսկ ցանկացողների թիվը տասնյակ հազարները անցել էր:
Սա նշանակում է, որ մարդիկ ցավում են իրար համար, որ հոգատար են, որ օգնելու պատրաստակամ են: Հայի համար կարծեք թե արդեն բնավորության մաս է դարձել, որ վտանգի առջև միանում ենք իրար, մեր միասնականությունը՝ մեր փրկությունն է: Սա է մեր ձեռքբերումը, սա է մեզ ապրելու շանս ստեղծում։ Լավ ապրելու։
Հ.Գ. Միշտ ասել եմ, միշտ էլ ասելու եմ ՝ հայի ցավը տանեմ, հայը ունիկալ մարդ է։
![]()