Պուտինն անկեղծացել է, նա չէր կարծում, որ այսքան երկար կլինի նախագահ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ չէր նախատեսել այսքան երկար զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

«Ո՛չ: Նույնիսկ մտքովս չէր անցել: Ընդհանրապես չեմ մտածել, որ այստեղ կհայտնվեմ: Նույնիսկ մտքովս չի անցել և չէր էլ կարող անցնել»,- պատասխանել է Պուտինը:

Միևնույն ժամանակ, նախագահը պարզաբանել է, որ 2008-ին չգիտեր, որ 2012-ին կվերադառնա նախագահի պաշտոնին:

«Ո՛չ: Այսինքն, այն որպես տարբերակ կար, բայց այնպես, որ իմանայի, ո՛չ, իհարկե: Բայց որպես տարբերակ, այդպիսի հնարավորություն կար»,- ասել է նախագահը:

Պուտինն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000 թվականին, վերընտրվել երկրորդ ժամկետով 2004-ին, իսկ 2008-ին չի առաջադրվել: Եվս երկու անգամ ընտրվել է նախագահ 2012 և 2018 թվականներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ