Ռուսաստան ժամանող բոլոր անձինք կարանտինի մեջ կլինեն 14 օր

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան հրահանգել է շրջանների ղեկավարներին արտերկրից Ռուսաստան ժամանող բոլոր մարդկանց պահել 14 օր կարանտինում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Մինչ այս, խոսքը միայն համաճարակաբանական անբարենպաստ պայմաններ ունեցող երկրներից ժամանած քաղաքացիների մեկուսացման մասին էր:

Հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարահման պահից:

Ռուսաստան ժամանող բոլոր մարդիկ պետք է տեղեկացնեն այդ մասին՝ զանգահարելով թեժ գիծ և ինքնամեկուսանան տանը, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում նրանց կուղարկեն հիվանդանոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ