![]()
Վերջին շրջանում երկրում ստեղծված իրավիճակը կարծես բոլորիս ստիպեց նորից մեկ մարդ դառնալ ազգովի և անել ամեն բան , որ այս ամենից որքան հնարավոր է քիչ տուժենք։
Մեկը տանը դիմակ է կարում, մյուսը իր տարիների ամբարած սպիրտն է նվիրաբերում, մեկը իր վերջին լուման, մյուսը միլիարդների միջից մի քանի միլիոն․․․ էսպես ով ինչ կարող է․
ԵՎ հերթը հասավ դպրոցին, աշակերտին և մեծն «վարժապետներին»․․․
Հա բան չունեմ ասելու, կարգին բան եք մտածել ՝ տանը նստած դաս եք վարում , լավ եք անում, բայց մի բան չեմ հասկանում , ինչու եք դա գովազդում, եթե ծափեր եք ուզում, ուրեմն ՝ծափեր, ծափեր, անհամար ծափեր ։
Լավ սա էլ մի կողմ, բայց այ, որ հանրայինի եթերում ուսուցիչը, մի տեղը տեղին դիմահարդարմամբ դաս է վարում, մեկը չկա գոնե հուշատախտակ դնի , էս մարդը չսխալվի, կամ գոնե վարսավիրանոցի աթոռին կարելի է չէ մի անգամ թերթել այն դասը, որը պետք է վարես։
Փառքի քաղցկեղի հիվանդությունը անբուժելի է , մի անգամ կանգ առեք և մտածեք ինչ եք անում։ Մի ամբողջ համակարգի դիմագիծ եք ներկայացնում, միայն բեմ բարձրանալը չէ հարգելիներս, դրան հաջորդող էտապներ կա, դրան էլ պատրաստ եղեք․․․
Իսկ հիմա համակարգի մասին․
Հասկանալի է , որ ստեղծված իրավիճակում փորձ է արվում լրացնել բացթողումները, բայց դա պետք է արվի մասնագիտորեն, լիարժեք թեմաների ուսումնասիրություններից հետո։
Մտածել է պետք բոլորի մասին, միայն Երևանը չի , որ դպրոց և աշակերտ ունի։
Հանրակրթական ոլորտը խոցելի է հասարակության տարբեր շերտերի կողմից, մի աղտոտեք ամեն անլվա ոտնահետքով․․․
![]()