![]()
Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ԼՈՒՅՍԸ- Արտակարգ դրություն, որ այս պահին շատ անհրաժեշտ էր երկրի համար, հայտարարվեց բաց քննարկումով և՛ կառավարության նիստում, և՛ Ազգային ժողովում: Առավոտից մինչև ուշ գիշեր ժողովրդին բացատրվեց արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը, դետալ առ դետալ վերլուծվեց՝ անհրաժեշտ ծագող հարցերը նախապես վեր հանելով ու բացատրելով:
Մտահոգված լինելով այդ անտեր կորոնավիրուս կոչված ախտի տարածման առաջն առնելով, կառավարությունը, ածանցյալ ամեն թեմա մոռացած, միայն ա՛յս անհրաժեշտ խնդիրը լուծելուն միտված քայլ արեց: Եվ դա, կրկնում եմ, բաց քննարկումով, ժողովրդի առաջ հաշվետու լինողի պահվածքով, երկրին հասանելիք վտանգները կանխարգելու պատճառաբանվա՛ծ արտակարգ դրություն հայտարարելը այս պահի համար ամենաանհրաժեշտ միջոցառումը դիտելով: Ահա թե ինչ է նշանակում ժողովրդավարություն:
ՍՏՎԵՐԸ- Մտովի տեղափոխվենք 2008 թվական: Միահեծան գոռոզ ցար ռոբիկ քոչարյանը երկրում հայտարարեց արտակարգ դրություն: Քննարկե՞ց իր այդ նենգ մտադրությունը ժողովրդի հետ… Քննարկե՞ց Ազգային ժողովում… Մինչ արտակարգ դրություն հայտարարելը խոսե՞ց ժողովրդի հետ: Իհարկե՝ ոչ:
Ի՞նչ խոսեր, ի՞նչ ասեր:
Ասեր, որ դա արվում է ամեն գնով սեռժին իշխանության բերելո՞ւ համար: Ասեր, որ խաղաղ ցույց անող ժողովրդին ջարդել է «Ազատության» հրապարակում, ասեր, որ հարյուրավոր ձերբակալությունների հրաման է տվել, ասեր, որ ՍԴ-ի դատավորներին ստիպել է արտակարգ դրության պայմաններում անգամ քննել ընտրությունների կեղծման հարյուրավոր փաստերով այդ «բարձրագույն ատյան» կոչված անտերանոցում ու սեռժամետ որոշում կայացնել: Ասեր, որ 300 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու ընդդիմության արդարացի պահանջը չի կատարվելու, որովհետև կբացվեր կեղծիքների շարանը…
…Մամուլում ոչ մի ազատ հրապարակում, ընդդիմախոսության ո՛չ մի դրսևորում, ինքը՝ միահեծան գոռոզ ցարը, որոշել էր այդպես ու վերջ: Ու հանկարծ որևէ մեկը չփորձի անգամ միջազգային կազմակերպություններին դիմել, որովհետև, ռոբիկ քոչարյանը Եվրախորհրդի մոնիտորինգային խմբից ակնկալվող զեկույցի հետ կապված արտահայտվել էր իր ոճով. «Մենք չպետք է միջազգային կազմակերպություններն իբրև վերադաս կազմակերպություններ դիտենք… մենք անկախ երկիր ենք և մենք պետք է այնպես աշխատենք մեր ժողովրդի, մեր բնակչության հետ, որ այդ անկախության արժեքները չնվաստացնենք»:
Եվ ժողովրդի ու բնակչության մասին խոսում էր սա, որն իր հակաժողովրդական վերաբերմունքով 2008-ի մարտին ճահիճի վերածեց Հայաստանի քաղաքական դաշտը:
…Միջոցառումները, որոնք ներկա կառավարության կողմից արվում էին մինչև արտակարգ դրություն մտցնելը, կշարունակվեն արվել, և կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերն անպայման իրենց արդյունքը կտան: Սա ա՛յն հարցն է, որին միակամ էին Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները: Հիմա թե ինչ կբարբաջեն աղբանոց նետված նախկին հհկ-ականները, բացարձակ ածանցյալ է: Ինչպես կառավարությունը խոհեմաբար առայժմ ածանցյալ համարեց «ԱՅՈ»-յի քարոզարշավը: Թող որ ՍԴ-ի աթոռներին սոսնձված մի քանի դատավորներ առայժմ վայելեն իրենց ներկայությունն այդ բռնազավթված որջում, առայժմ կառավարությունը երկրի համար շատ ավելի կարևոր հարցեր ունի լուծելու: Հետո, երբ ամեն ինչ խաղաղվի, նրանց հերթն էլ կգա, անշուշտ:
ԼՈՒՅՍ ԵՎ ՍՏՎԵՐԼՈՒՅՍԸ- Արտակարգ դրություն, որ այս պահին շատ անհրաժեշտ էր երկրի համար, հայտարարվեց բաց քննարկումով և՛…
Posted by Alis Sogomonjan on Tuesday, March 17, 2020
![]()